Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բանկային սեր՝ թոշակառուների հաշվին

Բանկային սեր՝ թոշակառուների հաշվին
11.11.2025 | 12:45

Մի երկու օր առաջ վարչախմբի ղեկավարը փրփրած իրեն տափով էր տալիս և պահանջում, որ երկու շաբաթվա ընթացքում թոշակները բացառապես և միայն քարտերով վճարեն։

Ինչու՞։

Բացատրեմ։

Հիմա մոտ մի քանի տասնյակ հազար թոշակառու թոշակը դեռ ստանում է կանխիկ՝ «Հայփոստի» բաժանմունքներով։ Ստացվող թոշակը մնում է մի երկու երեք օր «Հայփոստում», որը չի կարող դա վարկ տալ։ Իսկ եթե այդ փողը լինի բանկերում, բանկն այն կարող է որպես ռեսուրս օգտագործել, կարող է overdraft որպես օգտագործել։ Այսինքն վարչախմբի ղեկավարը աղաղակում էր, սպառնում, որպեսզի բանկերին հավելյալ եկամուտներ ստեղծի նաև ի հաշիվ թոշակառուների ժամանակավոր ազատ միջոցների օգնությամբ։

Եվ դա արվում է բանկերի համար, որոնք այս տարի արդեն 900 մլն ԱՄՆ. դոլար են քերել ՀՀ քաղաքացիներից։

Այս իշխանությանը պետք է պարտադրենք որպեսզի հիսուն տոկոսով բարձրացնի կենսաթոշակները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ

DhzL.jpg" alt="Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" title="Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" />
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը